211652_close_icon
views-count1163 դիտում article-date 19:26 14-10-2015

Միհրան Պողոսյանն ընդունել է փառատոնից պատվոգրերով վերադարձած հարկադիր կատարողների երեխաներին

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած "Բյուրեղապակյա աստղիկներ-2015" փառատոնից պատվոգրերով և հուշանվերներով վերադարձած Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաներին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է փառատոն-մրցույթին մասնակցած երեխաներին, հուշանվերներ հանձնել նրանց՝ մաղթելով անամպ երկինք, բազում ժպիտներ և նորանոր հաջողություններ: Երեխաները հանդես են եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հաղթանակ» պարային կատարումով, որի համար արժանացել են փառատոն-մրցույթի ժյուրիի անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի պատվոգրին, իսկ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից ստացել են հուշանվերներ: Ավանդույթ դարձած "Բյուրեղապակյա աստղիկներ" ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին։

Նմանատիպ նյութեր