211652_close_icon
views-count1290 դիտում article-date 08:35 15-10-2015

«Ժառանգություն» խմբակցության վիճակը լուրջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիմք չի ընդունել Զարուհի Փոստանջյանի այն գրությունը, ըստ որի՝ ինքն է խմբակցության նոր ղեկավարը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն են Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Վերջին երկուսը «Ժառանգության» հետ փաստացի կապ չունեն: Բայց որոշումներին իրավական ուժ տալու համար նրանցից մեկի մասնակցությունը պարտադիր է: Թևան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ իրավական տեսանկյունից որոշումներ կայացնելու հարցում խնդիր է առաջացել: «Հիմա մեզ մոտ ձևավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել, ինչ-որ ժամանակ է պետք»,- ասել է Պողոսյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ եթե այս հարցը օրերս չլուծվի, ապա «Ժառանգությունը» սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին ամսում չի կարողանա օգտվել հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամանակից»:

Նմանատիպ նյութեր