Ռուբեն Հակոբյանը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Թևան Պողոսյանը՝ խմբակցության քարտուղար
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է նշանակվել Ռուբիկ Հակոբյանը: Այս մասին ԱԺ քիչ առաջ ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հ. Աբրահամյանը նշել է, որ խմբակցության քարտուղարի պաշտոնում է նշանակվել Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ռ. Հակոբյանը մի քանի ամիս առաջ հեռացվել էր խմբակցության ղեկավարի պաշտոնից, իսկ խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը Հայաստանում չէ: