211652_close_icon
views-count1256 դիտում article-date 23:49 14-10-2015

Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահի առաջին տեղակալը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը: Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցից հետո կայացել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստն ամբողջությամբ. [b]Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան [/b]- Քիչ առաջ ավարտվեց Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ, հարգարժան պարոն Ջահանգիրիի և իր պատվիրակության հետ հանդիպումը, որը անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Թե´ առանձնազրույցի և թե´ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև խոր արմատներ ունեցող բարեկամության վրա և ընթանում է փոխադարձ վստահության մթնոլորտում: Մենք ամփոփեցինք ուղիղ մեկ տարի առաջ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև քննարկեցինք ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Շնորհակալություն»: [b] Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի [/b]- Ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները զարգացման ուղիով են անցնում: Իմ և ինձ ուղեկցող պատվիրակության և Հայաստանի Հանրապետության պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող խնդիրներ: Պաշտոնական փոխադարձ այցելությունները շարունակվում են, և ոչ մի սահմանափակում չկա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Տնտեսական բնագավառում «5+1» բանակցությունների շրջանակում Իրանի ձեռք բերած հաջողությունները նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար և նոր բնագավառներ բացում նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որը որոշ ժամանակահատվածի ընթացքում ուներ դժվարություններ, ՀՀ վարչապետի Իրան այցելության ընթացքում և մեր բանակցությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և գործադրած ջանքերի արդյունքում, վերսկսվել է, և համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կկարողանանք շինարարական աշխատանքները կհասցնենք ավարտին: Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների էներգետիկայի նախարարների և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ պարոն Չիթչիանի և պարոն Զախարյանի ջանքերի համար: Ճանապարհային, տրանսպորտի, երկաթգծի և փոխադրումների հետ կապված մենք լավ քննարկումներ ենք ունեցել և համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սև ծովին: Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար պարոն Ախունդին ինձ ուղեկցում է այս այցելության ընթացքում, և հուսով ենք, որ նա լուրջ քննարկումներ կունենա իր գործընկերոջ հետ: Մեր պատվիրակության կազմում են նաև Իրանի նախագահի տեղակալ և տուրիզմի կազմակերպության ղեկավարը, ով կկարողանա նաև իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հստակեցնել մշակութային համագործակցության և տուրիզմի բնագավառում հարաբերությունների զարգացման քայլերը: Շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր