211652_close_icon
views-count1740 դիտում article-date 19:31 11-12-2014

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից եւ պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետներ Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Ստորեւ ներկայացվում է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ. [color=#CC0000]ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան[/color] - Քիչ առաջ ավարտվեց Վրաստանի վարչապետ, հարգարժան պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում: Վերահաստատելով երկու երկրների միջեւ առկա ամուր բարեկամական կապերը եւ պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առեւտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային կապի բարելավմանը, հումանիտար եւ մշակութային կապերի խորացմանը: Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը եւ կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է: Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման եւ տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր՝ Բարեկամության կամուրջի շինարարության հարցը, ինչի համար շնորհակալ եմ Վրաստանի վարչապետից: Մեծապես կարեւորվեց Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը: Էներգետիկ ոլորտում կարեւորվեց Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երեւան-Թբիլիսի, Երեւան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը: Երկուստեք կարեւորվեց նաեւ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ վերականգնման խնդիրը: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում: Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը հրավերի եւ ջերմ ընդունելության համար: [color=#CC0000]Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի [/color]– Ցանկանում եմ նշել, որ ընթացիկ տարին Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունների հարցում առանձնապես ակտիվ դինամիկայով է աչքի ընկնում: Օգոստոսին պաշտոնական այցով գտնվում էի Հայաստանում: Այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր երկրների միջեւ հարաբերությունների լայն շրջանակ եւ նախանշեցինք դրանց հետագա զարգացման հեռանկարներ: Այսօրվա հանդիպումը մեր ընդհանուր շահերի հետ կապված հարցերի շուրջ Երեւանում սկսված երկխոսության շարունակությունն է: Մենք նշեցինք, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գոյություն ունեն սերտ հարաբերություններ ՝ եւ ́ քաղաքական, եւ ́ տնտեսական, եւ չնայած նրան, որ հունվարից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Վրաստանն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր, մեր հարաբերությունների վրա դա չի ազդի. ընդհակառակը, մենք դա կկիրառենք մեր երկրների շահերի համար: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրային ռեժիմի պահպանմանը եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Ցանկանում եմ նշել նաեւ, որ այսօրվա հանդիպումը մեկ անգամ եւս հավաստեց, որ Հայաստանի եւ Վրաստանի՝ որպես բարեկամ երկրների միջեւ կա կամք՝ էլ ավելի զարգացնելու մեր փոխշահավետ հարաբերությունները: Մենք այսօր հավաստեցինք, որ մեկ կամուրջ կկառուցվի, որն անվանեցինք Բարեկամության կամուրջ: Շնորհակալություն Հայաստանի վարչապետին եւ պատվիրակությանը Վրաստան կատարած այցի համար:

Նմանատիպ նյութեր