211652_close_icon
views-count1557 դիտում article-date 21:46 14-10-2015

«Միկա» մարզահամալիրում կկայանա Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների 7-րդ հուշամրցաշարը

Հոկտեմբերի 15-16-ը Երևան քաղաքի «Միկա» մարզահամալիրում կկայանա ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում են 1999/2000/2001 թվականներին ծնված ըմբիշներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Օսեթիայից: Մրցաշարի օրակարգը. 15.10.2015 ժամը 10:00 մրցաշարի սկիզբ 15.10.2015 ժամը 16:00 բացման հանդիսավոր արարողություն 15.10.2015 ժամը 16:30 եզրափակիչ գոտեմարտեր 16.10.2015 ժամը 10:00 մեկնարկային գոտեմարտեր 16.10.2015 ժամը 15:00 եզրափակիչ գոտեմարտեր

Նմանատիպ նյութեր