1024 դիտում
12:23 17-10-2015
Հայտնի են Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան հուշամրցաշարի հաղթողները
Ավարտվեց Երևանի «Միկա» մարզահամալիրում հոկտեմբերի 15-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը:
Հոկտեմբերի 16-ին մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ, 100 կգ քաշայի կարգի ըմբիշները: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիրներ դարձան Ռազմիկ Պապիկյանը (46 կգ, Օլիմպիական հերթափոխի քոլեջ), Նարեկ Հարությունյանը (54 կգ, Արմավիր), Արման Անդրիասյանը (63 կգ, Արտաշատ), Հովիկ Աղբալյանը (76 կգ,Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների մարզադպրոց ) և Սաշա Ցիխիլովը (100 կգ, Ռուսաստան): Եղիշե Կարապետյանի ընկեր, բարերար Արմեն Բաղդասարյանը դրամական պարգևներ հանձնեց 46 և 76 կգ քաշային ըմբիշներին:
Մրցումային առաջին օրը ոսկե մեդալների էին արժանացել Նորիկ Ասատրյանը (42 կգ, Մալաթիա), Հրաչյա Մարգարյանը (50 կգ, Արտաշատ), Վազգեն Թևանյանը (58 կգ, Արտաշատ), Գեղամ Գալստյանը (69 կգ, Արտաշատ), Մհեր Մարկոսյանը (85 կգ, Վանաձոր):
Հուշամրցաշարին մասնակցում էին 1999, 2000, 2001 թվականներին ծնված ըմբիշներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1557 դիտում
21:46 14-10-2015
«Միկա» մարզահամալիրում կկայանա Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների 7-րդ հուշամրցաշարը
5850 դիտում
19:20 18-01-2018
Հայտնի դարձան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված 5 պատանեկան մրցաշարերի հաղթողները
1150 դիտում
16:55 20-06-2014
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն
Այս բաժնից
670 դիտում
21:26 22-09-2024
Հայաստանի շախմատի կանանց թիմն Օլիմպիադայում գրավեց 5-րդ տեղը
736 դիտում
19:39 22-09-2024
Շախմատի Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի վերջին տուրում հաղթեց և բաժանեց 2-6 տեղերը
5012 դիտում
13:20 22-09-2024
«Նոա-2»-ը նոր ֆուտբոլիստներ ունի