211652_close_icon
views-count12711 դիտում article-date 12:51 14-10-2015

Մոսկվայում ձերբակալել են 19-ամյա հայուհուն սպանած ադրբեջանցուն. տեսանյութ

Մոսկվայի իրավապահները ձերբակալել են 19-ամյա Աննա Սարգսյանին սպանած ադրբեջանցի Էմիլ Զիլֆուղարովին, հաղորդում է NTV-ն: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելքում, որը արձանագրել է տեսախցիկը, իսկ պատճառը եղել է այն, որ ադրբեջանցին սիրահարվել էր Աննային, սակայն վերջինս մերժել էր նրան: Այնուհետ Զիլֆուղարովը սկսել է հետապնդել Աննային: Աղջկա հարազատները ստիպված են եղել մշտապես ուղեկցել նրան համալսարան և դիմավորել այնտեղից: Աննայի հայրը պատմել է, որ մի քանի անգամ դիմել է ոստիկանությանը, սակայն ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես այդ միակ օրը, երբ Աննան մենակ է եղել, Զիլֆուղարովը մոտեցել նրան և դանակի հարվածներ հասցրել, ինչից հետո փախուստի է դիմել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր