211652_close_icon
views-count1275 դիտում article-date 11:53 14-10-2015

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ ոստիկանությունում. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա ալ Կասիմիին: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցության կապակցությամբ և հույս հայտնեց, որ համագործակցությունն առաջիկայում ավելի կխորանա, քանի որ երկուստեք շահագրգռվածություն կա բարձրացնելու հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը: Դեսպան ալ Կասիմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին փոխանցեց ԱՄԷ-ի փոխվարչապետ-ՆԳ նախարար Սեյֆ բին Զայիդ Ալ Նահյանի՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով ուղերձն ու Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի հրավերը: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց, որ հանցավորությունն ազգություն չունի և պայքարը պետք է իրականացվի համատեղ ուժերով, ուստի անհրաժեշտ է ճշգրտել հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի ոլորտները, իրակացնել անհրաժեշտ փորձի փոխանակում, գտնել գործակցության այն դաշտերը, որտեղ կարելի է հասնել առավելագույն արդյունքների: Հանդիպման ընթացքւմ քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր