1384 դիտում
19:00 13-10-2015
Մենաշնորհիկների ոչնչացման մշակութաբանական օրինաչափությունը
Մի ժամանակ մարդիկ խմբերով մամոնտ էին որսում և ուտում: Այդ ժամանակներից արդեն հայտնի էր, որ մարմնի ֆիզիկական չափերը որոշիչ չեն: Ոդիսականում կա մի դրվագ, երբ հաղթում են շատ մեծ մարմին ունեցող ցիկլոպին: Դինոզավրերի, ինպես նաև՝ ատլանտների վերացման վարկածներից մեկի համաձայն, այդ մեծածավալ կենդանիները ոչնչացվել են իրենց համեմատ գաճաճ տեսակների հետ հակամարտության ընթացքում:
Գուլիվերի ճանապարհորդության մասին պատմող արկածային վեպում գաճաճներն ու հսկաները խորհրդանշական կերպարներ են: Գուլիվերը մի դրվագում հանդիպում է գաճաճների հետ, որոնց հետ համեմատած ինքը հսկա էր, իսկ հետո հսկաների հետ, որոնց համեմատ գաճաճ էր: Այս հակադիր պատկերները խորհրդանշում են, որ մարմնի չափերը հարաբերական են, և ամեն ինչ կախված է հաշվարկման մարմնից, ինչպես մեխանիկական շարժումը ֆիզիկայում: Հասարակական շարժումները ևս մեխանիկական շարժում են և գնահատվում են հաշվարկման մարմնի համեմատ:
Հասարակական շարժումները երբեմն բախվում են այնպիսի դիմակայության, որը համեմատելի է գաճաճների և հսկաների հակամարտությանը: Ինչպես գաճաճները հաղթում են իրենցից ֆիզիկապես մի քանի անգամ մեծամարմիններին, նույն օրինաչափությամբ հասարակական շարժումները արդյունավետ մարտավարության և ճիշտ հաշվարկման մարմին ընտրելու դեպքում երբեմն կարող են հաղթել մեծամարմին օլիգարխին, մենաշնորհիկին (մոնոպոլիստ) և ագահ չինովնիկին:
Այս խնդիրն ունի նաև հոգեբանական աստառ: Հսկաները նախակարծում են, թե գաճաճները սիրում են պարտվել, պարտվող, թույլ տեսակ են: Հակառակ դեպքում չպիտի ուզենային բախվել իրենց պես հսկաների հետ: Սա հսկաների միակ հաղթաթուղթն է: Ինչ-որ առումով իսկապես ողջամիտ չէ բախվել հսկայի, ցիկլոպի, մամոնտի հետ: Այդ դեպքում ի՞նչն է մղում կռվելու մի քանի անգամ մեծամարմնի դեմ: Քարե դարի մարդկանց մոտ դա քաղցն էր և որսորդի կոչումը: Ոդիսևսի պարագայում դա իրավիճակային ինքնապաշտպանություն էր: Իսկ հասարակական ակտիվիստի դեպքում մղում է գաղափարը, սկզբունքը, քաղաքացիական ազատությունը, հասարակական կամ մշակութային արժեքը, որը նրանք փորձում են պաշտպանել, փրկել հսկայի կամայականությունից: Սակայն ենթագիտակցական մակարդակում ակտիվիստը օլիգարխին վերաբերվում է, ինչպես քարե դարի մարդը մամոնտին և Ոդիսևսը ցիկլոպին: Այսինքն ակտիվիստը օլիգարխին և՛ ուզում է ուտել, և՛ հաղթել ու հանրության համար ճանապարհ հարթել:
Այսպիսով, գաճաճների և հսկաների հակամարտության պատմությունը ցույց է տալիս, որ մեծամարմինները օրինաչափորեն պարտվում են, դառնում որդերի կեր, ինչպես մամոնտներն ու դինոզավրերը, կամ լեգենդ ու հեքիաթ, ինչպես ցիկլոպները: Նման հեռանկար է սպասվում նաև այն հաստամարմին օլիգարխին, մենաշնորհիկին և օրինազանց չինովնիկին, որոնք մեծամտորեն իրենց բարձր են դասում օրենքից, արդարությունից, հասարակությունից, ազգային իդեալից:
[color=#CC0000]Թաթուլ Մկրտչյան
[/color]
Նմանատիպ նյութեր
1482 դիտում
15:17 21-01-2014
Նորավանքի Մագելի հայտնի քարանձավը ոչնչացման վտանգի առաջ է կանգնած
1366 դիտում
12:38 01-02-2014
Համացանցում տարածվել է Էդվարդ Սնոուդենի հավաքած տեղեկատվության ոչնչացման տեսագրությունը. տեսանյութ
1004 դիտում
16:51 17-02-2014
ԵՄ֊ը Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար 12 մլն եվրո կհատկացնի
Այս բաժնից
691 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1069 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
790 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան