Ֆլեշմոբ` նվիրված Երևանի տոնին. տեսանյութ
1983 թվականից դարձել է ավանդական և ի պատիվ մեր վարդագույն քաղաքի նշվում է մեծ շուքով:
ԵՊՀ ուսանողական խորհուրդն էլ իր հերթին ՝ երփներանգ գաղափարներով գունավորել է արևոտ ցերեկների ու քնքուշ երեկոների քաղաքը: ․
ֆլեշմոբ նվիրված «Երևանի տոն»-ին․ քաղաքի տարբեր հատվածներում ՝ մոլերում , Ազատության և Հանրապետության հրապարակներում և այլ վայրերում Երևանին նվիրված երգերով, անցորդներին ժպիտներ և հիացմունք պարգևելով ֆլեշմոբի մասնակիցները ապահովում էին նախատոնական տրամադրությունը․
Ոմանք որսում էին պահը՝ ֆիքսելով ֆլեշմոբը, ոմանք էլ լսելով ծանոթ ու հարազատ երգեր՝ միանում էին մեր համալսարանականներին:
․
Մթնոլորտը ջերմ էր ու անկաշկանդ, չէ որ ՝ ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ԱՅՍՏԵՂ ՄԵՆՔ ՏԱՆՆ ԵՆՔ ․