211652_close_icon
views-count1090 դիտում article-date 17:48 12-10-2015

Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական

Այսօր տեղի է ունեցել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստ։ Նիստը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Խմբակցության արտահերթ նիստում հրաժարական է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ մնալով Երեւանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը։ Խմբակցության քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։ Նույն օրը ԲՀԿ նախագահի հրամանով Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։ [b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր