Բելառուսի և Ռուսաստանի նախագահները Աստանայում քննարկեն ռուսական ռազմաբազաների տեղակայման հեռանկարները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեսանդր Լուկաշենկոն քննարկել են Բելառուսում ռուսական ռազմաբազաների տեղակայմանն առնչվող հարցեր, հաղորդում է Ria Novosti-ն:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պոսկովի խոսքով՝ բանակցությունները շարունակվելու են Աստանայում:
«Քննարկումը կառուցողական է եղել և կունենա շարունակություն, քանի որ ՌԴ և Բելառուսի նախագահները Ղազախստանում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակում դեռ հանդիպելու են»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը հոկտեմբերի 15-ին երկօրյա այցով կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի և Բարձրագույն Եվրասիական Տնտեսական Խորհրդի նիստերին: