211652_close_icon
views-count1882 դիտում article-date 12:02 12-10-2015

Ինքնաբուխ համերգ՝ երեկոյան Երևանում

Մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված տոնական գալահամերգից հետո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում զբոսնող երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն ակամա գեղեցիկ ու ինքնաբուխ համերգի հանդիսատեսը դարձան: Այդ, այպես կոչված, համերգը կազմակերպել էին մի խումբ պատանիներ, ովքեր մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական տրամադրությամբ ոգեշնչված՝ ազգագրական երգ ու պարի յուրօրինակ բեմահարթակ էին ստեղծել: Հանպատրաստից այս նախաձեռնության հանդիսատեսներից մեկն էլ տարածքում շրջող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր. քաղաքապետը ողջունել և ոգևորել է պատանիներին՝ նրանց մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ:  Շուրջպար բռնած պատանիներին է մոտեցել և նրանց միացել նաև «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Պատանիների ոգեշնչված կատարումն արժանացել է հանդիսատեսի ջերմ ծափողջույններին:

Նմանատիպ նյութեր