Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուղղաթիռ է ընկել. կա առնվազն 5 զոհ
Առնվազն 5 մարդ է զոհվել և ևս 5 հոգի մարմնական վնասվածքներ ստացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ին պատկանող ուղղաթիռի անկման հետևանքով:
Ուղաթիռը ընկել է ռազմական բազայում վայրէջք կատարելու ժամանակ: Զոհվածներից երկուսը Մեծ Բրիտանիաի ռազմաօդային ուժերի ծառայողներ էին:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտնել է, որ տեղի ունեցածը վթար էր և կապ չուներ ահաբեկչության հետ: Ուղղաթիռի անձնակազմը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Resolute Support (Վճռական աջակցություն) առաքելությանը, որը մեկնարկել է այս տարի: Ծրագրին մասնակցում է 42 պետությունների 13 հազար զինվորական: