Սիրիական բանակը տարածքներ է ազատագրել գրոհայիններից
Սիրիայի բանակը Համա նահանգում մի քանի քաղաքային ավաններ է ազատագրել գրոհայիններից: Ռազմական գործողության հրամանատարը հայտարարել է, որ ազատագրումը հնարավոր է եղել ռուսական ավիացիայի շնորհիվ, տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, սիրիական բանակը ազատագրել է «Ֆրոնտ ան-Նուսրին» Աթշան քաղաքում և ևս մի քանի գյուղեր: Սիրիական բանակի գրողը սկսվել է ռուսական ավիացիայի մի քանի օդային հարվածներից հետո: Արդյունքում տասնյակ ահաբեկիչներ մահացել են, իսկ մյուսներն էլ նախընտրել են փախչել: