Եմենի կառավարությունը հրեաներին պարտադրում է իսլամ ընդունել
Եմենի կառավարությունը հայտարարել է, որ իրենց երկրում ապրող հրեաները պարտավոր են իսլամ ընդունել: Հակառակ դեպքում կվտարվեն երկրից:
«Եմենի կառավարությունը որոշել է, որ բոլոր հրեաները պետք է իսլամ ընդունեն, իսկ եթե չընդունեն ապա նրանց վտարում է սպառնում», -հայտարարել է Եմենում հրեական համայնքի նախագահ Այուբու Կարեն: Այդ մասին [url=https://twitter.com/LahavHarkov?ref_src=twsrc%5Etfw]Twitter[/url]-ի իր միկրոբլոգում գրել է The Jerusalem Post թերթի լրագրող Լահավ Հարկովը: