Շվեյցարիայի հյուրանոցներից մեկում հրեաներին արգելել են լողավազան մտնել՝ մինչև ցնցուղ չընդունեն
Շվեյցարիայի Paradies Arosa հյուրանոցում սկանդալ է հասունանում՝ աշխատակցի փակցրած հայտարարության պատճառով: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հյուրանոցում մենեջերի փակցրած հայտարարությունում ասվում է, որ հրեաներին արգելվում է լողավազան մտնել՝ մինչև նրանք ցնցուղ չընդունեն: Հակառակ դեպքում՝ լողավազանը կփակվի նրանց համար:
Հայտարարությունը հյուրանոցի հասցեին քննադատության մեծ ալիք է առաջացրել: Իսրայելի արտգործնախարարը հայտարարությունը հրեաների նկատմամբ ազգային անհանդուրժողություն է որակել:
Paradies Arosa-ի մենեջերը ներողություն է խնդրել և խոստովանել որ «սխալվել է»: