Իրանի նախագահը շնորհավորել է հրեաներին՝ Ամանորի կապակցությամբ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ամանորի (սկսվել է սեպտեմբերի 13-ին և տևելու է 2 օր) կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի հրեա համայնքին: Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
«Թող մեր աբրահամյան կրոնների ընդհանուր արմատները ծառայեն փոխադարձ հարգանքի, խաղաղության ու փոխըմբռնման խորացմանը և թող որ լինի խաղաղ տարի»,-ասված է Ռուհանիի ուղերձում:
Նշենք, որ հրեաները Իրանում հիմնականում բնակվում են Շիրազ և Սպահան քաղաքներում: