977 դիտում
21:00 11-10-2015
Տեղեկատվական տաղավարներ՝ տոնական ծանուցաթերթիկներով
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների մասնակիցներին ճիշտ կողմնորոշելու և ուղղորդելու նպատակով, մինչ «Իմ ջերմ ու բարի քաղաք»-ի բուն տոնակատարությունների մեկնարկը, դեռ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր փողոցներում տեղադրվել են տեղեկատվական կենտրոն-տաղավարներ։ Այստեղ հերթապահող՝ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ երիտասարդ կամավորները տոնակատարությանը մասնակից քաղաքացիներին ծանուցում են տոնական ցանկը՝ անհրաժեշտության դեպքում նաև հակիրճ ներկայացնելով այս կամ այն միջոցառման բնույթը։
Տաղավարները օգտակար են հատկապես մայրաքաղաքի հյուրերին, որոնցից շատերի համար այս օրերին Երևանի փողոցներում տեսած տոնական միջոցառումները հաճելի անակնկալ են դարձել։
Նմանատիպ նյութեր
911 դիտում
16:52 01-05-2014
Երևանի բոլոր վարչական շրջաններում «Առաջարկությունների տաղավարներ» են տեղադրվում
876 դիտում
17:30 01-07-2014
Երևանի «Առաջարկությունների տաղավարներ»-ից 1 ամսում մոտ 1000 նամակ է հանվել
2435 դիտում
18:30 27-06-2015
Բաղրամյան պողոտայում սննդի տաղավարներ են տեղադրվել և ցուցարների համար անվճար հյուրասիրություն են առաջարկում
Այս բաժնից
637 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ