Ավանդական հեծանվավազք` տոնական Երևանի փողոցներով
«Էրեբունի-Երևան» տոնակատարության մշտական միջոցառումներից է տոնական հեծանվավազքը, որն այս տարի մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից: Հեծանվորդների խումբը Երևանի դրոշներով տոնական երթով անցել է Մաշտոցի պողոտայով, այնուհետ Զաքիյան, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի և Բեյրութի փողոցներով և վերջնականգառ կատարել Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակում: