211652_close_icon
views-count909 դիտում article-date 16:08 28-07-2016

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի «Հեծանվավազք» մարզաձևում հաղթել է Նորք-Մարաշի թիմը

Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի «Հեծանվավազք» մարզաձևում հաղթել է Նորք-Մարաշ վարչական շրջանը ներկայացնող հեծանվորդների եռյակը: Երկրորդը նուբարաշենցի հեծանվորդների եռյակն է, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Աջափնյակ վարչական շրջանի հեծանվորդների թիմը: Առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Պարգևատրվել են նաև առանձին վարժություններում լավագույնը ճանաչված հեծանվորդները: «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում լավագույնները դեռևս հայտնի չեն շախմատ, շաշկի և ատլետիկա մարզաձևերից: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:

Նմանատիպ նյութեր