Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը այդ երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձ է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանելով Անկարայում տեղի ունեցած պայթյունը, հայտարարել է, որ դա Թուրքիայում իրավիճակը ապակայունացնելու փորձ է: «Իհարկե, կատարվածը մեր հարևան ու բարեկամ Թուրքիայում իրավիճակը ապակայունացնելու փորձ է», -հայտարարել է ՌԴ նախագահը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում:
Ըստ ՌԴ նախագահի, այսօրվա ահաբեկչությունը ակնհայտորեն պրովոկացիա է Թուրքիայում սպասվող ընտրություններին ընդառաջ:
Նշենք, որ այսօր Անկարայի կենտրոնում տեղի էին ունեցել պայթյուններ, որի հետևանքով 8 տասնյակից ավել մարդ էր մահացել, 140 մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: