211652_close_icon

ԵՄ-ի ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը միջնորդություն չէ, այլ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձ. Զախարովա

views-count997 դիտում article-date 15:11 10-04-2024
Եվրամիության ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը միջնորդություն չէ, այլ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խոսքը միջնորդության մասին չէ, մենք խոսում ենք առաջին հերթին իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին, երկրորդ՝ իրավիճակը տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակաշրջաններին վերադարձնելու մասին։ Հաջորդ կետը, իհարկե, տարածաշրջանում խաղաղությանը չնպաստող, այլ սեփական շահերից բխող և տարածաշրջանի երկրների դեմ տեղեկատվության հավաքագրումն է»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր