Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը` բացառիկ տեսանյութերում
Համցանցում հայտնվել են նախօրեին` նոյեմբերի 13-ին, Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսների բացառիկ տեսանյութերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 128 մարդ:
Տարբեր աղբյուրներ հայտնում են մոտ 300 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: