9-ամյա երեխան ոստիկանների աչքի առաջ բռնել է գողին
Իրկուտսկի շրջանում 9-ամյա մի տղա կարողացել է բռնել գողին, որը փորձել էր հարձակվել նրա վրա: Դեպքը տեղի ունեցել երբ երեխան դպրոցից վերադարձել է տուն: Տղան մտել է շքամուտք, իսկ նրա հետ՝ մի անծանոթ տղամարդ: Մուտքի երկրորդ հարկում 33-ամյա հանցագործը հարձակվել է երեխայի վրա, հափշտակել է բջջային հեռախոսը և փախել: Երեխան հետապնդել է չարագործին ու դրսում արդեն նրանց միջև տեղի է ունեցել անհավասար կռիվ:
Комсомольской правда-ի փոխանցմամբ, բարեբախտաբար մոտակայքով ոստիկանության մեքենաներ են անցնելիս եղել և տեսել են կռիվը, մոտեցել, ձերբակալել տղամարդուն: Վերջինը նախկինում դատապարտված է եղել: