211652_close_icon
views-count53782 դիտում article-date 18:56 18-12-2021

Վանաձոր քաղաքի Բազումի ոստիկաններն իրականացրել են «Լինգդ լինգ էլ մնաց» օպերացիան. վճարային տերմինալը թալանելիս տեղում համայնքային ոստիկանները բռնել են 29-ամյա գողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներն իրականացրել են «Լինգդ լինգ էլ մնաց» օպերացիան:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող վճարային տերմինալներից գողություն կատարելու պահին բռնել և Բազումի ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու:
 
Պարզվել է, որ համայնքային  ոստիկաների ստացված տեղեկությունները հավաստի էին: Բերման ենթարկվածը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Ա. Մ.-ն էր, փորձում էր Տիգրան Մեծի պողոտայի 75 հասցում գործող «Ինեկոբանկի» դիմաց գտնվող վճարային տերմինալը «իրենով անել»: Նա դիմակավորված, մետաղյա լինգով մինչ փորձում էր իրագործել իր խելքով ասած՝ «դարի կողոպուտը», ոստիկանները հենց տեղում փորձում են վնասազերծել նրան, սակայն նա դեպքի վայրից դիմում է փախուստի:
 
Բայց, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «կատվի խաղը մկան մահն է». Ա.Մ.-ն բռնվում է ոստիկանների կողմից:
 
Նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող մետաղյա լինգը, դիմակը և ձեռնոցները:
 
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վճարային տերմինալում եղել է մոտ 1,5 միլիոն դրամ:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր