Հոկտեմբերի 10-ին Հայաստանում մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիտում հաստատեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման միջոցառումների ժամանակացույցը:
Ըստ այդմ, հոկտեմբերի 10-ից մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի դեկտեմբերի 4-ին ժամը 24:00-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս ժամանակաընթացքում գործելու է որպես Հանարքվեի կենտրոնական հանձնաժողով:
Ըստ նույն ժամանակացույցի, հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում եթերաժամ տրամադրող հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները, անկախ սեփականության ձևից, իրենց վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի գինը հրապարակում են մինչև հոկտեմբերի 19-ը:
Հանարքվեի կենտրոնական հանձնաժողովը, ըստ ժամանակցույցի, հանարքվեի դրվող փաստաթուղթը պետք է հրապարակի մինչև հոկտեմբերի 17-ը: Հանրաքվեում քվեաթերթիկի նմուշը կսահմանվի նոյեմբերի 26-ին, իսկ քվեաթերթիկները տպագրվեն նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը:
Հանրաքվեի քվեարկությունն սկսվում է դեկտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 08:00-ին և ավարտվում է գիշերը 20:00-ին: