19-ամյա Սոկրատը զորամասի ճաշարանում վիճաբանություն է սկսել Գևորգի հետ, ապա գնացել են ֆուտբոլի դաշտ ու ծեծելով հաշիվները պարզել
19-ամյա Սոկրատ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, զորամասի ճաշարանում վիճաբանել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Գևորգ Հակոբի Ղուկասյանի հետ և հարաբերությունները պարզելու նպատակով վերջինիս հետ գնացել զորամասի ֆուտբոլի դաշտի հարակից տարածք, որտեղ ծեծի է ենթարկել Գևորգ Հակոբի Ղուկասյանին, այն է` մեկ անգամ իր աջ ձեռքի բռունցքով հարվածել է նրա գլխին, ապա գետնին ընկած վիճակում ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Սոկրատ Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։