211652_close_icon

Ժերար Պիկե. «Կամպ Նոուն» ծափահարում էր մեզ, իսկ ինչ որ մեկը արժանանում է սուլոցների

views-count13265 դիտում article-date 18:26 20-04-2017
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն համեմատել է կատալոնական թիմի երկրպագուներին` «Ռեալի» երկրպագուների հետ: «Տեսեք, թե «Կամպ Նոուն» ինչպես էր ծափահարում Չեմպիոնների լիգայից դուրս թռած թիմին: Մինչդեռ կան այնպիսիները, որոնք սուլոցների են արժանանում, թեպետ հաջորդ փուլ են դուրս գալիս», ասել է Պիկեն: Պիկեն նկատի է ունեցել այն փաստը, որ «Բավարիայի» հետ խաղում «Ռեալի» երկրպագուները «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում սուլում էին Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:

Նմանատիպ նյութեր