211652_close_icon
views-count2298 դիտում article-date 19:53 09-10-2015

«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». Օմբուդսմեն

«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն իր պաշտոնական պարբերականի առաջին էջում: Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական կայքը ([url=http://euro-ombudsman.org/ombudsmen_activities/ombudsmen-armenii-azerbaydzhan-sovershil-ubiystvo-mirnh-grazhdan]www.euro-ombudsman.org/[/url]) նույնպես տեղադրել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի` սահմանային գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ արված խստորեն դատապարտող հայտարարությունը: Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի ամսագիրը տարածվում է աշխարհի շուրջ 50 երկրներում և միջազգային տասնյակ իրավապաշտպան կառույցներում, այդ թվում` նաև Ադրբեջանում: [b]Օմբուդսմենի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր