26-ամյա Լևոնը կնոջը այնպես է ծեծել, որ փայծաղը պատռվել է ու կյանքը հրաշքով է հաջողվել փրկել
26-ամյա Լևոն Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր` Երևան քաղաքի տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ` Ա. Նավասարդյանի հետ, որի ընթացքում վերջինիս հրել գցել է գետնին ու ոտքով դիտավորությամբ հարվածներ հասցրել Ա. Նավասարդյանի որովայնի շրջանին` փայծաղի պատռվածքի ձևով պատճառելով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։