28-ամյա Լևոնը զորամասում սեռական բնույթի հայհոյանքներով վիրավորել է եւ ծեծել ավագ սերժանտ Նաիրային
28-ամյա Լևոն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական վաշտի սպայական սենյակում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող 3-րդ ուսումնական վաշտի 3-րդ դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Նաիրա Մելքոնյանի հետ, որը ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին և ծեծի ենթարկել նրան:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: