Վրաստանի նախագահը համաներում է շնորհել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներման հրամանագիր է ստորագրել, որով բանտերից ազատ կարձակվեն 152 ազատազրկվածներ: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի՝ համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:
Նրա խոսքով՝ համաներում ստացածներից 103-ը հենց այսօր կլքեն բանտերը, իսկ 49-ի դատավճիռները մեղմվել են:
Նրանցից 14-ը կանայք են, իսկ 8-ը՝ անչափահասներ: Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովին ներկայացվել է 910 դիմում: Համաներվածներից շատերը ազատազրկվել են թմրանյութերի օգտագործման ու շրջանառության համար: