Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 98 բանտարկյալների
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանով համաներում է շնորհվել 98 դատապարտյալների, հաղորդում է NewsGeorgia-ն:
Այսօր իսկ բանտերը կլքեն 74 դատապարտյալներ, մյուսների նկատմամբ սահմանված պատժաչափերը կրճատվելու են:
Վրաստանի Համաներման պետական կոմիտեն հուլիսի 17-18-ը կայացած նսւտում վերանայել էր 589 դատապարտյալների դիմումները: