Վրաստանի նախագահը 115 կալանավորի համաներում է շնորհել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներման հրամանագիր է ստորագրել,համաձայն որի Վրաստանի բանտերից 115 կալանավոր ազատ կարձակվեն:
Վրաստանի Համաներման հարցերով հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ այսօր մինչև կեսգիշեր բանտերից դուրս կգան համաներման արժանացած կալանավորներից 8-ը: Նրանցից 7-ը անչափահասներ են, 1-ը՝ կին: Համաներումը տարածվել է նույնիսկ ծանր հանցագործություն կատարած անձանց վրա: