Վրաստանի նախագահը 121 բանտարկյալների համաներում է շնորհել ս. Գիորգոբի տոնի առթիվ
Վրաստանում նշվող Սուրբ Գիորգոբի տոնի կապակցությամբ այդ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներման հրամանագիր է ստորագրել, հաղորդում է Georgioa Online-ը:
Մամլո ասուլիսում Վրաստանի Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն հայտնել է, որ 121 բանտարկյալներից 93-ն այսօր իսկ լքելու են բանտերը: 28 բանտարկյալի պատժաչափի ժամկետը կրճատվել է:
Համաներում ստածացներից 3-ը կանայք են, իսկ հոգի՝ անչափահասներ: Հանձնաժողովը ստացել է ընդհանուր հաշվով 350 դիմում: Սպանության մեղադրանքով դատապարտված 1 դատապարտյալի պատժաչափը կրճատվել է: