Ֆրանսիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ զինյալների ուսումնամարզական ճամբարին
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը երկրորդ անգամ են հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին, հաղորդում է Tass-ը:
«2 «Ռաֆալ» կործանիչներ ռմբակոծել են ԻՊ զինյալների ուսումնամարզական ճամբարը: Մարտական առաջադրանքները կատարված են»,-«Europe-1» ռադիոկայանին տված հարցազույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Առաջին ավիահարվածները ֆրանսիական օդուժը հասցրել էր սեպտեմբերի 29-ի գիշերը: