Սինայի թերակղզում եգիպտական օդուժը ավիահարվածներ է հասցրել զինյալների դիրքերին. 100 զոհ
Սինայի թերակղզում եգիպտական օդուժը ավիահարվածներ է հասցրել զինյալների դիրքերին, ինչի հետևանքով սպանվել է մոտ 100 ջիհադիստ:
Reuters-ի տվյալներով, ավիահարվածների թիրախը եղել են այն ահաբեկիչների դիրքերը, որոնք նախօրեին հարձակվել էին եգիպտական զինվորական պահակակետի վրա՝ սպանելով 70 զինվորի: Ըստ եգիպտական բանակի, իրենք լիովին վերահսկում են իրավիճակը Սինայում և խոստացել են, այսպես ասած, «մաքրել» թերակղզին «Իսլամական պետության» զինյալներից: