Նիգերիան ռազմական ինքնաթիռներով ավիահարվածներ է հասցրել «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ուսումնական ճամբարին, որը գտնվում է երկրի հյուսիս-արեւելքում: Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Նիգերիային ռազմական օգնություն են ցուցաբերում Չադի, Կամերունի, Բենինի եւ Նիգերի ուժերը: Այդ երկրների ղեկավարները մի քանի օրից կհանդիպեն` իսլամիստների դեմ 8700 հոգանոց ցամաքային զորամիավորում ստեղծելու ծրագիրը քննարկելու համար: