211652_close_icon
views-count1636 դիտում article-date 17:14 08-10-2015

Դանիայի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը բարեգործական համերգներով հանդես կգա Հայաստանում

Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 10-16-ը Հայաստանում բարեգործական համերգներով հանդես կգա Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը, ղեկավար՝ Դորթե Բիլ: Համերգներն անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում և նվիրվում են դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենի և Քարեն Եփփեի հիշատակին: Նախատեսվում են երգչախմբի համերգներ Երևանում /հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն/, Գյումրիում /հոկտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին, Հայորդաց տուն/, Վանաձորում /հոկտեմբերի 11-ին, ժամը 16:00-ին, Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց/, Դիլիջանում /հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին, Միջազգային դպրոց/ և Ծաղկունքում /հոկտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին, դպրոց/: Երգչախմբի երգացանկում ընդգրկված են դասական, հոգևոր, ժամանակակից և արևմտաեվրոպական ստեղծագործություններ, դանիական ժողովրդական երգեր` խորեոգրաֆիկ կատարումներով: Հայաստանյան համերգների ընթացքում երգչախումբը կկատարի նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Շրջագայության ընթացքում եչգչախումբը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, Մայր Աթոռ Սբ Էջմիածին և Մատենադարան:

Նմանատիպ նյութեր