976 դիտում
17:00 08-10-2015
Լուծվում են մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները
Կառավարության պահուստային ֆոնդից 6596.61 հազ. դրամ կհատկացվի Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով:
Նշենք, որ 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի Թալինում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել և «Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ի կողմից կազմվել են այդ հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հաշվի առնելով աշխատանքների կատարման հրատապությունը՝ դրանք անհրաժեշտ է իրականացնել մինչև հոկտեմբերի առաջին տասնօրյակը: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կվերականգնվի Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի Թալին քաղաք, կապահովվի հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսներին ընտանի կենդանիների խմելու ջրի հարցը:
Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոդնից Տավուշի մարզպետարանին կհատկացվի ավելի քան 66 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:
Կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ կհատկացվի նաև Քաղաքաշինության նախարարությանը և Տավուշի մարզպետարանին՝ Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու հանձնարարել խնդրին արագ լուծում տալ:
Նմանատիպ նյութեր
882 դիտում
14:46 22-10-2015
Գործադիրը լուծում է մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները
26706 դիտում
20:08 05-04-2022
Գրիչով կամ խնդրելով հարց չի լուծվում, զենքով են լուծվում բոլոր հարցերը, երկրորդ տարբերակ չկա․ Առուշ Առուշանյան
5708 դիտում
15:37 27-09-2018
Մարզերում կլուծվեն առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները
Այս բաժնից
640 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
898 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1123 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ