Ֆրանսիա-Հայաստան. Պոգբան վնասվածք է ստացել և չի մասնակցի հանդիպմանը
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցի Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:
Երեկ մարզման ժամանակ «Յուվենտուսի» 22-ամյա խաղացողը ոտնաթաթի կապաններն է վնասել:
Այսօր առավոտյան Պոգան գրաֆիկ հետազոտության է ենթարկվել, որի արդյունքում էլ պարզվել է, որ նա ի վիճակի չի լինի խաղալ: Ֆուտբոլիստ արդեն վերադարձել է Տուրին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Հայաստանի ազգային ընտրանին Նիս քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ: