211652_close_icon
views-count454 դիտում article-date 17:44 23-09-2026

Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպումներին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել: «Նոայի» պաշտպանը չի շարունակի Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը և բաց կթողնի առաջիկա խաղերը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։

Նմանատիպ նյութեր