Պուտինն իր ծննդյան օրը հոկեյի խաղի է մասնակցել և 7 գոլի հեղինակ դարձել. տեսանյութ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան տարեդարձը Սոչիում է նշել: Նա Գիշերային հոկեյի լիգայի գալա-խաղին 7 տափօղակ է նետել դարպասը:
Խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին և ավարտվել 15:10 հաշվով՝ Ռուսաստանի նախագահի թիմի օգտին:
Նշենք, որ այսօր` հոկտեմբերի 7-ին, Վլադիմիր Պուտինը դարձավ 63 տարեկան: