211652_close_icon
views-count10208 դիտում article-date 19:22 07-10-2015

Հովիկ Աբրահամյանը` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

Քաղաքականության մեջ երբեք չեմ ասում երբեք։ Հնարավոր է ամեն ինչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձին վերաբերող հարցին։ Սակայն զերծ մնաց մեկնաբանելու երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը, որտեղ վերջինս քննադատել էր սահմանադրական բարեփոխումները։ Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ մեծ աղմուկ հանած խաղողի բերքի մթերումից, ինչին ի պաատասխան վարչապետը նշեց, որ Գինու-կոնյակի գործարաններն իրացման դժվարություններ ունեն։ Բայց ամեն ինչ անում են` ամբողջ բերքը գնելու համար։ Նրա խոսքով, բերքահավաքը այնպես պետք է կազմակերպվի, որ բոլորը նույն օրը չտանեն հանձնելու։

Նմանատիպ նյութեր