Ավստրիայում տեղի է ունեցել բեղերի ու միրուքների աշխարհի առաջնությունը. տեսանյութ
Ավստրիայում տեղի է ունեցել հերթական աշխարհի առաջնությունը, որտեղ իրար հետ մրցակցել են ամենաանսովոր և ինքնաոճ բեղերի և միրուքների տերերը:
Մրցաշարին մասնակցել են 318 միրուքավոր և բեղավոր՝ աշխարհի 20 երկրից, որոնք ժյուրիին ներկայացրել են իրենց ունեցածը: Արդյունքում, 18 կատեգորիաներից 6-ում հաղթել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Գերմանացիները 5 կատեգորիայում են հաղթել: Տանտերերը՝ ավստրիացիները, բավարարվել են 4 հաղթող բեղով ու միրուքով:



