Երևանում «Ռոստելեկոմ» ընկերության ադմինիստրատորը Lexus -ով վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` Երևանում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած վրաերթի փաստով: 
Ժամը 19:15-ի սահմաններում Աճառյան փողոց և Աճառյան 2-րդ փակուղու խաչմերուկում Աբովյան քաղաքի Սիրիուսի փողոցի բնակիչ, 25-ամյա  Արսեն Երիցյանը իր վարած  Lexus մակնիշի 39 AA 399 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Ավագյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել  վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ա. Երիցյանը աշխատում է «Ռոստելեկոմ»  ընկերությունում` որպես ադմինիստրատոր, իսկ վրաերթի ենթարկված Ա. Ավագյանը աշխատում է ՀՀ ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտում, կոչումով` ոստիկանության կապիտան է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

