4354 դիտում
15:38 05-10-2015
Արմավիրի մարզում գյուղացիները պնդում են, որ էլեկտրաէներգիայի ուժեղացման հետևանքով զրկվել են կենցաղային տեխնիկայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Խանջյան գյուղում մոտ 15 ընտանիք տուժել է հոսանքի վնասված լարերի և ուժեղ միացման պատճառով, ինչի հետևանքով նրանց կենցաղային տեխնիկան շարքից դուրս է եկել: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին գյուղի տուժած բնակիչները:
Նրանք պատմեցին, որ օգոստոսի 20-ին հոսանքն ուժեղացել է, ինչի պատճառով էլ վառվել են թվով մոտ 15 տների կենցաղային տեխնիկա՝ համակարգիչներ, հեռուստացույցներ, սառնարաններ և այլն:
Հաջորդ օրը գյուղ է եկել էլեկտրացանցի տեսուչը և ասել. «Դիմումներ ներկայացրեք և կփոխհատուցեն»:
Բնակիչները դիմումներ են ներկայացրել Բաղրամյանի էլեկտրացանցի մասնաճյուղ, որտեղ պատասխանել են, որ դիմումից բացի, ներկայացնեն նաև տների սեփականաշնորհման վկայականները, սակայն այդ փաստաթղթերն էլ ներկայացնելուց հետո մինչև հիմա ոչ մի փոխհատուցում չի արվել:
Գյուղացիները նաև ասում էին. «Առանց կենցաղային տեխնիկայի մի ամիս սպասեցինք, տեսանք, որ փոխհատուցող չկա և ուզած-չուզած մեր ուժերով վերանորոգեցինք: Հիմա մեր պահանջն է՝ կամ էլեկտրացանցը թող հաշվարկի և հոսանքի գումար չվերցնի կամ թող փոխհատուցի վերանորոգման ծախսերը»:
Բնակիչները դիմումներ են ներկայացրել նաև Խանջյանի գյուղապետարան, որտեղից դիմումները ուղարկվել են Արմավիրի մարզպետարան: Գյուղացիները դիմում և խնդրում են, որպեսզի պատկան մարմինները ստիպեն մեղավոր կառույցին փոխհատուցել պատճառված նյութական վնասի դիմաց:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2663 դիտում
23:28 11-12-2020
112 միավոր տեխնիկայից 51-ը կօգտագործվի ձնամաքրման աշխատանքներում. քաղաքապետ
Այս բաժնից
48378 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը