Դոնի Ռոստովում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհային 3 ոստիկանի
Դոնի Ռոստովում գիշերը հարբած վարորդ է ձերբակալվել, ով վրաերթի է ենթարկել 3 ոստիկանի, այնուհետեև իր Hyundai Solaris-ով բախվել նրանց ծառայողական մեքենային, ինչից հետո ևս մի քանի ավտոմեքենաների, իսկ վերջում էլ` հաստաբուն ծառին:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով: Տուժել է նաև մեկ այլ մեքենայի վարորդ:
ՃՏՊ-ի փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: